ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շարունակում են մնալ իրենց պաշտոններում:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Պեսկովը նշել է, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության բոլոր անդամները, բացառությամբ երեխաների իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովայի, մնում են իրենց պաշտոններում եւ չեն տեղափոխվում Դումա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ շնորհավորել էր «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակի «հնգյակին» վերջին ընտրություններում կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ եւ նրանց հրավիրել հանձնաժողովներ գլխավորելու:
Պուտինը Շոյգուին առաջարկել էր Արեւելյան Սիբիրի զարգացման միացյալ Ռուսաստանի հանձնաժողովը, Լավրովին՝ միջազգային համագործակցության եւ հայրենակիցների աջակցության, Ելենա Շմելեւային՝ կրթության եւ գիտության, Դենիս Պրոցենկոյին` առողջապահության, իսկ Կուզնեցովային՝ ընտանիքների եւ երեխաների պաշտպանության հանձնաժողովները: Ըստ գործակալության՝ Կուզնեցովան ուղղակիորեն կհամակարգի այս ուղղությունները հենց Պետական դումայում: