Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով գրառում է արել Թվիթերի իր էջում:
«Այսօր մեր մտքերը նրանց հետ են, ովքեր 44-օրյա պատերազմում եւ 30-ամյա հակամարտության ընթացքում կորցրել են իրենց մտերիմներին: Վերքերը դեռ չեն սպիացել, բայց հնարավորություն կա վերականգնելու անվտանգ, բարգավաճ եւ խաղաղ Հարավային Կովկասը»,- նշել է Եմ հատուկ ներկայացուցիչը:
Կլաարն ընդգծել է, որ այդ նպատակին հասնելու համար ԵՄ-ն իր գործընկերների կողքին է: