Ամերիկյան Pfizer ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան հայտնել է, որ իր կարծիքով Քովիդ-19 համավարակից հետո բնականոն կյանքին վերադառնալը հնարավոր է մեկ տարվա ընթացքում, սակայն դա կպահանջի բնակչության ամենամյա պատվաստում:
«Մենք կարող ենք վերադառնալ բնականոն կյանքին: Սակայն ես չեմ կարծում, որ կարող ենք նորմալ ապրել առանց պատվաստումների: Մեր տրամադրության տակ կլինեն կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ, որոնք կգործեն առնվազն մեկ տարի: Կարծում եմ, ամենահավանական սցենարն ամենամյա պատվաստումն է»,- ասել է Pfizer-ի ղեկավարը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում: