«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնել են, որ շուտով կրկին հնարավոր կլինի Թբիլիսի հասնել գնացքով. հոկտեմբերի 2-ից Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը վերսկսում է իր աշխատանքը:
Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երեւանից մեկնելով 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին: Տոմսերն արդեն վաճառվում են Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, նաեւ առցանց:
ՀԿԵ ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է եւ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: 2008-ի փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրով կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով: