Շուշիում ադրբեջանական կողմը այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հայկական կողմին է փոխանցել եւս 3 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Զինադադարից հետո հայտնաբերվել է 1673 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների եւ որոնողական աշխատանքների ընթացքի մասին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։