Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին՝ գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին:
Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:
Երևանում Գենադի Անաշկինին ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:
Գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը խաղաղապահ զորամիավորման հրամանատարի պաշտոնում փոխարինել է ամսվա սկզբին այդ պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Ռուսաստանի Դաշնության հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը 2017-ի հուլիսից եղել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի 8-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալը: