ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակում համալիր վարժանք են անցկացրել։
Մարզման ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման եւ դիտակետերի վրա հարձակման հետմղման խնդիրները։
Վարժանքի ժամանակ ազդանշան ստանալիս խաղաղապահները կարճ ժամանակում դուրս են եկել տեղակայման վայրից, պաշտպանական դիրք են գրավել նախապես սարքավորված վայրերում: Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել զրահամեքենաներով հերթապահ ստորաբաժանումները։