ՀՀ Կառավարությունը, Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելով, կհարկի նաեւ համացանցում կատարվող տարբեր գործարքները, օրինակ՝ էլեկտրոնային գրքեր կամ տարբեր համակարգչային ծրագրեր գնելը, համացանցում վճարովի ֆիլմեր դիտելն ու երգեր լսելը:
ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է, որ գործելու է էլեկտրոնային հարթակ, որի միջոցով, այցելելով ՀՀ ՊԵԿ կայք, ոչ ռեզիդենտ ընկերությունը հնարավորություն է ունենալու գրանցվել, ստանալ հարկ վճարողի համար, ներկայացնել լիազոր անձի տվյալներն ու էլեկտրոնային հարթակի միջոցով հարկային մարմին ներկայացնել համապատասխան հաշվարկն ու կատարել վճարում:
ՊԵԿ նախագահը, կառավարության առաջարկած փոփոխությունները ներկայացնելով, նշել է նաեւ, որ հարկային պարտավորությունները հաշվարկվելու են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ։ Ճշտելու համար՝ հարկ վճարողը ՀՀ ենթակա սուբյեկտ է, թե ոչ, հարկային մարմինը դիտարկելու է մի քանի պայման. շահառուի գրանցման և IP հասցեները, նրան սպասարկող բանկի կամ էլեկտրոնային հաշվարկների միջոցով փողերի փոխանցում իրականացնող օպերատորի գտնվելու վայրը և միջազգային ծածկագիրը, որից անձն օգտվում է էլեկտրոնային փոխանցումներ կատարելու համար։
Նոր օրենքը և էլեկտրոնային հարթակը նախատեսվում է գործարկել 2022-ի հունվարի 1-ից՝ ԱԺ-ի՝ օրենքի նախագիծն ընդունելուց հետո։