Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով. ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել 223 դրամ։
Ըստ Բաղրամյանի՝ Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջուր» ընկերության, ինչպես նաեւ կառավարության հետ քննարկվում է վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխություններ մտցնելու հնարավորությունը։
ՀԾԿՀ նախագահը նշել է, որ այժմ Ջրային կոմիտեի եւ սպառողների ՀԿ-ների հետ համատեղ մոնիթորինգ է իրականացվում։ Նախատեսվում է մինչեւ 2025-2026 թվականները բարձրացնել ջրի գինը, որից հետո սկսելու է նվազել։
«Վեոլիա ջուր» ընկերության հայտը հաստատվելու դեպքում նոր սակագինը ուժի մեջ կմտնի 2022-ի հունվարի 1-ից։