ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Անաստասովին։
Արարատ Միրզոյանն ու Կալին Անաստասովը կարեւորել են առեւտրատնտեսական ոլորտում գրանցված դրական դինամիկան, երկու երկրների մայրաքաղաքների միջեւ ուղիղ ավիաչվերթ բացելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Զրուցակիցները շոշափել են նաեւ տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարը եւ Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա զարգացմանն ու Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրներին:
Երկուստեք կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: