Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների այսօրվա հանդիպմանը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով ռուս-թուրքական համագործակցությունից, նշել է, թե հավատում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների ամրացումը, զարգացումը մեծ օգուտ կբերի:
«Մեծ նշանակություն ունեն մեր քայլերը Սիրիայի խնդիրների առնչությամբ։ Այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից»,- հավելել է Էրդողանը:
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շոշափել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարեւորության թեման, անդրադարձել նաեւ հայ-ադրբեջանական հակամարտությանը:
«Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնն ակտիվ գործում է եւ այս համագործակցությունը կայունության ու կողմերի միջեւ դիրքորոշումների համաձայնեցմանն ուղղված քայլերի լուրջ երաշխիք է, որի նպատակը հաշտեցումն է»,- ընդգծել է ՌԴ նախագահը։