ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Քննարկվել է Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, եւ տեղեկացրել, որ Տաթեւ-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչեւ նոյեմբերի վերջ:
Պապիկյանն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն։
Կողմերը քննարկել են նաեւ ճանապարհաշինության, էներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, հանքաարդյունաբերության բնագավառներն ընդգրկող հայ-իրանական տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։