Անտիկ հեղինակներից մեկը մի լավ խոսք ունի առասպելների վերաբերյալ, ասում է՝ առասպելը պատմում է մի բանի մասին, որը երբեք չի եղել, երբեք չի լինելու, բայց միշտ կա: Էպոսները կազմվում են նաեւ այդ առասպելներով: Այսինքն՝ առասպելական հիմքը, հատկապես մեր «Սասնա Ծռեր» էպոսում, շատ կենդանի է եւ կա: Սա ենթադրում է, որ այստեղ մտածողության որոշակի կաղապարներ, արքետիպեր կան, որոնք անընդհատ դուրս գալու, օգտագործվելու, ներկայացվելու հնարավորություն են տալիս: Սրանք ունիվերսալ կառույցներ են, որոնք գաղափարական, սոցիալական, քաղաքական ճգնաժամերի պահերին գալիս, կազմում են ինչ-որ մի բան։