ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում շուրջ 3 ժամ տեւած փակ ռեժիմով հանդիպմանն այլեւայլ հարցերին զուգահեռ քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերը։
Պեսկովը նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային խնդիրներին:
Ըստ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի՝ Պուտինն Էրդողանի հետ զրույցի ընթացքում ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը սահմանազատման եւ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման փոխզիջումային լուծում պետք է փնտրեն: