Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ աշխարհի բնակչության 45.6 %-ը կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութի առնվազն մեկ չափաքանակ է ստացել, ամբողջովին պատվաստվել է 33.9 %-ը։
Ամբողջ աշխարհում ներարկվել է պատվասանյութի 6,24 միլիարդ չափաքանակ, այս պահին օրական արվում է 28,79 միլիոն պատվաստում։ Քիչ եկամուտ ունեցող երկրների բնակիչների 2,3 %-ը ստացել է պատվաստանյութի գոնե առաջին չափաքանակը։
Ամենացածր ցուցանիշը՝ Հայաստանում
Հայաստանում 8.9 %-ը մեկ չափաքանակ է ստացել, ամբողջովին պատվաստվել է 4.9 %-ը։ Դեռեւս սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Հայաստանում առնվազն մեկ դեղաչափ պատվաստանյութ ստացել է բնակչության ընդհանուր թվի մոտ 7 %-ը, այն դեպքում, երբ Վրաստանում այս ցուցանիշը 17 տոկոս է, Ադրբեջանում՝ 35, Թուրքիայում՝ 58, Ռուսաստանում՝ 28, իսկ Իրանում՝ 16 %։
OurWorldInData-ի տվյալներով՝ Ադրբեջանում այս պահին մեկ չափաքանակ է ստացել բնակչության 47.3 %-ը, ամբողջությամբ պատվաստվել է 37.3 %-ը։ Թուրքիայում մեկ բաղադրիչ է ստացել 11․29 %-ը, ամբողջովին պատվաստվել է 51․81 %-ը։ Իրանում մեկ բաղադրիչ է ստացել 24․29 %-ը, ամբողջովին պատվաստվել է 18․40 %-ը։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ Ռուսաստանում գրեթե 47,5 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչը, լիովին պատվաստվել է 41 միլիոն քաղաքացի: Ըստ OurWorldInData-ի՝ ամբողջովին պատվաստվել է 28․82 %-ը, առաջին բաղադրիչով՝ 4․06 %-ը։
Վերջին մեկ շաբաթում պատվաստման գործընթացը դանդաղել է
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման եւ հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն եւս անդրադարձել է պատվաստումների դինամիկային։
Նա նշել է, որ այսօրվա տվյալներով, երկու չափաբաժնով պատվաստված է Վրաստանի չափահաս բնակչության 27․9%-ը։ Օգոստոսին եւ սեպտեմբերի սկզբին օրական միջինը 23 000 մարդ է պատվաստվել։ Մինչդեռ, ։ «Սակայն կառավարության հետ աշխատում ենք այս ուղղությամբ։ Կարեւոր է, որ դպրոցների անձնակազմի 80-90 %-ը լինի պատվաստված, դպրոցների տնօրենները պիտի հորդորեն ծնողներին եւս պատվաստվել»,- նշել է Գամկղրելիձեն։
Նա անդրադարձել է մյուս երկրների փորձին՝ նշելով, որ որոշ երկրներում գործում է հասարակական վայրերում «կանաչ անձնագրերով» մուտքի թույլտվության համակարգը։ «Մեզ մոտ այս մեխանիզմի վրա աշխատանքն ավարտվում է, մի քանի նոր նախագծեր են մշակվում՝ դեկտեմբերի վերջին պատվաստման 60% ցուցանիշը գերազանցելու նպատակով»,- ասել է Գամկղրելիձեն: