Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիեւը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական բանակի զոհերի թիվը 2907 է, անհայտ կորած է համարվում 7 զինծառայող, նրանց հայտնաբերմանն ուղղված որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հայկական կողմից, վերջին պաշտոնական տվյալներով, 44-օրյա պատերազմում զոհվել են 3781 զինծառայող եւ քաղաքացիական անձ, եւս 253 մարդ՝ 231 զինծառայող եւ 22 քաղաքացիական անձ, անհայտ կորած է։