Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Մ-20 եւ Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրորդը նվաճեց հերթական ոսկե մեդալը։
Մինչեւ 23 տարեկանների մրցաշարում 89 կգ քաշային Կարեն Ավագյանը երկամարտի 360 կգ (165+195) արդյունքով գրավեց 1-ին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Նա փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաեւ պոկում եւ հրում վարժություններում։
Մրցանակային 2-րդ տեղը գրավեց վրացի Ռեւազ Դավիթաձեն՝ 356 կգ, երրորդ տեղը՝ ռուսաստանցի Նիկիտա Խրուլեւը՝ 346 կգ։
Այսօր պայքարի մեջ կմտնեն նաեւ 96 կգ քաշայիններ Գարիկ Կարապետյանը, Արա Աղանյանը (Մ-23) եւ 87 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը: