Վանա լճի ջրի մակարդակի նվազմանը զուգընթաց լճի ավազանում հայտնաբերվել է հարյուր տարեկան ձկնորսական կառամատույց։ Կառամատույցի փայտե սյուները ջրի երեսն են դուրս եկել, ինչը հերթական անգամ վկայում է լճի ջրային ռեսուրսների մեծաքանակ կորստի մասին։
Ադիլջեւազի մշակույթի, արվեստի եւ զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Ջումալի Բիրոլը, որը երկար տարիներ հետազոտություններ է իրականացնում Վանա լճում, հայտնել է, որ լճի այլ հատվածներում եւս կառույցներ են երեւան գալիս։
Հետազոտողը նշել է, որ Վանա լճում շուրջ 1․5 մետր ջրի նվազում է գրանցվել։ Բիրոլը հույս է հայտնել, որ դա վնաս չի հասցնի էկոհամակարգին: Ըստ նրա՝ երաշտը հատկապես այս տարի լուրջ խնդիրներ է առաջացրել Վանա լճում: