Ջրականում (Ջաբրայիլ) Ադրբեջանը սկսել է «Թուրք-ադրբեջանական եղբայրական անտառի» ստեղծման աշխատանքները՝ Թուրքիայի անտառտնտեսության եւ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դրա մասին նշվել է Ադրբեջանի «ազատագրված տարածքներում» հարցերի կենտրոնացված լուծման համար ստեղծված համակարգող շտաբի միջգերատեսչական կենտրոնի բնապահպանական հարցերով աշխատանքային խմբի նիստի ժամանակ։
Թուրքիայի անտառտնտեսության եւ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության շրջանակում Ջաբրայիլում կստեղծվեն նաեւ ուսումնամարզական կենտրոն եւ անտառային տնկարան։