Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
ԱԽ քարտուղարը շեշտել է, որ հայկական կողմի պատրաստակամությունը մինչ այդ էլ եղել է, եւ եթե Ալիեւը եւս իսկապես հանդիպելու պատրաստակամություն հայտնի, հնարավոր է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի ունենան, եւ երկու երկրների ղեկավարները մոտ ապագայում հանդիպեն:
Գրիգորյանն ընդգծել է, որ հակամարտությունն ավարտված չէ, եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սպասվող այցը տարածաշրջան եւս մեկ անգամ հաստատում է դա։ Ըստ նրա՝ անհրաժեշտություն կա, որ լուծում ստանան հակամարտության բոլոր բաղադրիչները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի վաղ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ դեմ չէ հանդիպելու Հայաստանի վարչապետին։