Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան կառավարության լրիվ կազմով հրաժարական է տվել:
Երկրի խորհրդարանի հանգուցային ստորին պալատը Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահ Ֆումիո Կիսիդային ձայների մեծամասնությամբ՝ 458 ձայնից 311-ը, ընտրել է երկրի նոր՝ թվով 100-րդ վարչապետ: Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն ստացել է 124 ձայն:
Կիսիդան իշխող կուսակցության նոր ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է սեպտեմբերի 29-ին: Չափավոր պահպանողական համարվող Կիսիդան 2012-2017 թվականներին գլխավորել է Ճապոնիայի ԱԳՆ-ն: Նա ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշինքի եւ Ճապոնիայի պաշտպանական ներուժի ամրապնդման կողմնակից է:
Ըստ ճապոնական լրատվամիջոցների՝ Կիսիդան զգուշավոր է երկրի զինված ուժերը մեծ հեռահարության հրթիռներով եւ ատոմային սուզանավերով հանդերձման հեռանկարի հարցում: Առաջին քայլերից մեկը կլինի երկրի հետպատերազմյան սահմանադրության վերանայումը: