ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ԼՂ ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները Ճարտար գյուղում մարդասիրական օգնություն են ցուցաբերել բազմազավակ ընտանիքներին եւ տեղահանվածներին: Ակցիային մասնակցել է նաեւ բարեգործական հիմնադրամների ասոցիացիան:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Տատյանա Սերգեեւան նշել է, որ կարիքավոր բնակչության համար բժշկական խորհդատվությանն ու ստուգայցին մասնակցել են թերապեւտներ, վնասվածքաբան, ակնաբույժ, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան եւ նյարդաբան:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովն ասել է, որ մարդասիրական ակցիայի շրջանակում ավելի քան շուրջ 120 ընտանիք՝ 360 մարդ, ապահովվել է 600 զույգ մանկական եւ կանանց կոշիկներով:
Ճարտարի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հասմիկ Աղրամանյանը ակցիան բնակչության համար մեծ օգնություն է համարել, քանի որ իրենց մոտ նեղ մասնագետներ չկան, եւ ընդհանրապես բժիշկները շատ քիչ են: Ըստ նրա՝ բժշկական օգնություն ստանալու համար դիմել են նաեւ բուժաշխատողներ: