Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն, խոսելով Էրդողանի հետ համագործակցելու հավանականության մասին, նշել է, որ վերջինիս հետ հանդիպումից հրաժարվելը կհակասեր քաղաքականության բուն էությանը։
Դավութօղլուն միաժամանակ ընդգծել է, որ հանդիպման գնալը բացարձակապես չի նշանակում դառնալ «Ժողովրդական» դաշինքի մասը, քանի որ իրենք բաժանվել են լուրջ տարաձայնությունների պատճառով։
Ինչ վերաբերում է քրդական հարցի վերաբերյալ երկրի քաղաքական դաշտում ընթացող քննարկումներին, Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի քուրդ քաղաքացիները որոշակի խնդիրներ ունեն՝ մասնավորապես ներկայացուցիչների նշանակման առումով։
«Քրդական հարցի հասցեատերը Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներն են՝ մեր քուրդ քաղաքացիների ամբողջությունը»,- շեշտել է Թուրքիայի նախկին վարչապետը։