Ըստ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության՝ Ղարաբաղյան վերջին պատերազմում Արցախի Հանրապետությունում եւ ՀՀ-ում զոհվել են 3788 զինծառայող եւ քաղաքացիական անձ։
2021-ի հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի եւ 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչեւ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք։