Շվեդ ծաղրանկարիչ Լարս Վիլկսը, որը 2007-ին պատկերել էր Մուհամեդ մարգարեի գլխով շան ծաղրանկարն ու դրանից հետո ապրում էր ոստիկանության հսկողության տակ, զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարից։
2017-ի հրապարակումից հետո «Ալ Քաիդա»-ի զինյալները ծաղրանկարչի գլխի համար պարգեւ էին խոստացել, անգամ փորձել են հրկիզել Լարս Վիլկսի տունը։
Ըստ շվեդական TT լրատվական գործակալության՝ 75-ամյա Լարսի ու նրան պահպանող երկու ոստիկանների մեքենան բախվել է բեռնատարի։ Dagens Nyheter-ը հայտնել է, որ ծանր մարմնական վնասվածքներով նկարիչը տեղում մահացել է։