Իրանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայտարարել է, թե Թեհրանը թույլ չի տա, որ օտարերկրյա միջամտությունն անդրադառնա Իրանը հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների վրա:
Աբդոլլահիանն ասել է, որ այսօր իրանական եւ հայկական կողմը համաձայնության են եկել տնտեսության, առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը զարկ տալու հարցում:
Քննարկվել են առեւտրի, Հայաստանով անցնող տարանցիկ ուղու շահագործմանը, ինչպես նաեւ երկու երկրի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ամիր-Աբդոլլահիանը նշել է, որ իրենք մշակել են գործընթաց, որը կաշխուժացնի երկու երկրի տարանցիկ ճանապարհներն ու երթուղիները։ Իրանի ԱԳ նախարարը նաեւ վստահեցրել է, որ առաջիկա շաբաթներին երկու երկրների հարաբերություններում մեծ ակտիվություն կնկատվի: