Բրիտանական The Independent պարբերականը գրել է, որ Մարկ Ցուկերբերգի Facebook, Instagram կայքերը (դրանց թվում՝ հեռախոսային հավելվածները) եւ WhatsApp ծրագիրը չեն աշխատում։
Ծրագրերը խափանվել են Բրիտանիայի ժամանակով 17:00-ից (Երեւանի ժամանակով 20:00-ից) հետո։ Նշված կայքերն ու հավելվածները Հայաստանի տարածքում խափանվել են 19:40-ի սահմաններում։
Նախ չի թարմացվել Facebook-ը, ապա չեն թարմացվել նաեւ Instagram-ն ու WhatsApp-ը։ Այս բոլոր ծրագրերն ու կայքերը պատկանում են Facebook-ին եւ աշխատում են նույն կառուցվածքով։
Վերջին անգամ նման համապարփակ խափանում Facebook ընկերությունն ունեցել է 2019-ին։ Այդ ժամանակ Ցուկերբերգը հայտարարել է, որ ամեն ինչ անելու են նման խափանումներից խուսափելու համար։
Թվիթերում #facebookdown հեշթեգով հումորային տեսանյութեր են տարածվում Ֆեյսբուքի անջատման մասին։