Ամերիկյան Global Initiative կայքը հրապարակել է Կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսի 2021 թվականի զեկույցը։ Ըստ զեկույցի՝ աշխարհում կազմակերպված հանցագործություններով ամենաաչքի ընկնող երկիրը 92 միլիոն բնակչություն ունեցող կենտրոնաաֆրիկյան Կոնգոյի Հանրապետությունն է, որն էլ հենց առաջին հորիզոնականում է:
Ցանկում ներառվել է աշխարհի 193 երկիր։ Զեկույցում հանցավորության աստիճանը գնահատվել է 1-10 միավորանոց համակարգով։ Առաջին տասնյակում եվրոպական որեւէ երկիր տեղ չի գտել։ Զեկույցի վերջին հորիզոնականներում են Նոր Զելանդիան եւ Հայաստանը (171-րդ հորիզոնական)։
12-րդ հորիզոնականը զբաղեցրած Թուրքիան կազմակերպված հանցավորության 6.89 ինդեքսային միավորով գերազանցել է աֆրիկյան եւ լատինաամերկյան մի շարք երկրների, ինչպես նաեւ Ռուսաստանին։