Լիտվայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 4-ի երեկոյան Վիլնյուսի օդանավակայանում տեղի է ունեցել Լիտվայի կողմից Հայաստանին «Moderna» ընկերության մոտ 50 հազար դեղաչափ պատվաստանյութի փոխանցման արարողությունը: Լիտվա պաշտոնական այցի ընթացքում Լիտվայի եւ Հայաստանի առողջապահության նախարարները ստորագրել են համագործակցության համաձայնագիր։
Մարդասիրական օգնությունը Լիտվան տրամադրել է երկկողմ համաձայնությամբ՝ Հայաստանի խնդրանքով՝ ԵՄ պատվաստանյութերի փոխանակման մեխանիզմի միջոցով:
Լիտվայի կառավարությունը սեպտեմբերի 30-ին հայտնել է, որ որոշում է ընդունել Moderna-ի արտադրած Spikevax պատվաստանյութի 50 000 դեղաչափ փոխանցել Հայաստանին: Դրա մասին հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:
Սա առաջին դեպքն է, երբ Լիտվան «Moderna» պատվաստանյութ է նվիրաբերում: