Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։
Ընդ որում՝ հայտնի է, որ Ադրբեջանը Նախիջեւանի առանձին համազորային բանակի մատակարարումներն իրականացնում է հիմնականում Իրանի օդային տարածքով։
Պաշտոնական Բաքուն Թեհրանի այս որոշումը որակել է իբրեւ իրենց երկրի հանդեպ ՀՀ Կառավարության դրդմամբ որդեգրած դավաճանական քայլ։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ Իրանի այս քայլն Ադրբեջանին առանձնապես վնաս չի պատճառի, քանի որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Նախիջեւանում տեղակայված զորամասերին մատակարարման հարցում վերապահումներ է տվել այլ երթուղիներին։
Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը սրվել է, երբ Իրանի զինված ուժերը հոկտեմբերի 1-ից լայնածավալ զորավարժություններ են սկսել Ադրբեջանի հետ սահմանին։
Բաքվի հակընդդեմ քա՞յլը
Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի ներկայացուցչի` Բաքվում գտնվող գրասենյակը դադարեցրել է գործունեությունը:
Նշվում է, որ պատճառը կորոնավիրուսային վարակն է։ Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունների սրման պայմաններում սա կարող է հակընդդեմ քայլ ընկալվել: