ՌԴ կառավարությունը հավանություն է տվել այն երկրների ցանկը ընդլայնելու որոշմանը, որտեղից քաղաքացիներն այժմ կրկին կարող են մուտք գործել Ռուսաստան:
Ըստ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի՝ Ռուսաստանը երեքշաբթի օրվանից պաշտոնապես վերսկսել է կանոնավոր չվերթները Ջիբութիի, Դանիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Աֆրիկայի եւ Պերուի հետ, որոնք փակվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով: Միաժամանակ ընդլայնվում է թռիչքների աշխարհագրությունը դեպի Հնդկաստան եւ Իսպանիա: Այսպիսով՝ կանոնավոր չվերթները կվերականգնվեն 62 երկրների հետ: