ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 4-ին` 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանցիների արձակած կրակահերթից վնասվել է հայկական ԶՈՒ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա: Ըստ ՊՆ հաղորդագրության՝ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։
Թիրախավորվել է ՀՀ ԶՈՒ թիկունքային ապահովման բեռնատարը
