Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունիցը հայտնել են, որ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից հայտնաբերվել է մինչ օրս անհետ կորած համարվող եւս 2 զինվորի աճյուն։ Զոհվածների ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել եւ տարհանել են ընդհանուր 1680 աճյուն։