Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Վիվեկ Ռամ Չաուդհարին հայտարարել է, որ Հնդկաստանը հույս ունի մինչեւ տարեվերջ ստանալու ռուսական S-400 (C 400) հրթիռային համակարգերի պայմանագրով նախատեսված առաջին խմբաքանակը:
Ռուսաստանից S-400-ների հակաօդային պաշտպանության 5 խմբաքանակ ձեռք բերելու պայմանագիրը կողմերը ստորագրել են 2018 թվականին։ Գործարքի արժեքը գնահատվում է 5,5 միլիարդ դոլար։
Հնդկաստանի կողմից ռուսական S-400 համակարգերի գնումները լարվածություն կմտցնեն ԱՄՆ-Հնդկաստան հարաբերություններում։ Հիշեցնենք, որ երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան էր ձեռք բերել ռուսական այդ սպառազինությունը, ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Անկարայի հանդեպ՝ Թուրքիային զրկելով F-35 կործանիչների ծրագրից։