Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Ջուանշեր Բուրչուլաձեն, Հուլուսի Աքարը եւ Զաքիր Հասանովը համագործակցության համաձայնագիր են ստորագրել Վրաստանում՝ Կախեթիում հանդիպման ընթացքում։
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն հայտարարել է, թե երեք երկրների ռազմավարական համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա: «Այն հսկայական նշանակությունի ունի տարածաշրջանի անվտանգության, մեր ժողովուրդների բարեկեցության ու մարտունակության բարձրացման համար»,- ընդգծել է նախարարը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, թե կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները ոչ միայն անվտանգության, այլեւ մյուս ոլորտներում։
Երեք երկրների նախարարները Վրաստանում են՝ շաբաթասկզբին մեկնարկած եռակողմ Eternity 2021 զորավարժություններին հետեւելու նպատակով։ Զորախաղերն այս ձեւաչափով անցկացվում են 2017-ից՝ արդեն չորրորդ անգամ։