Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարան է ուղարկել 4 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն:
Ըստ թուրքական Yenisafak-ի՝ Էրդողանը պահանջել է դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» երեք և քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանային» կուսակցության մեկ պատգամավորի անձեռնմխելիությունը:
Նրանց թվում է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Միջնորդագիրը վերահասցեավորվել է Սահմանադրության և արդարադատության հարցերով խառը հանձնաժողովին: