Սանկտ Պետերբուրգի տրակտորային գործարանը արհեստական ինտելեկտի վրա հիմնված CognitivePilot ավտոպիլոտով աշխատող մեքենաներ կարտադրի։ Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի՝ Ռուսաստանի համար աննախադեպ այս նոր լուծումը գյուղատնտեսական աշխատանքների կատարման որակի ու արդյունավետության սկզբունքորեն այլ մակարդակ կապահովի: Արհեստական բանականությունը կկառավարի հիմնական գործընթացները՝ տրակտորի շարժը, գյուղատնտեսական սարքավորումներն ու դրանց վիճակը:
10-20 մեքենաների փորձնական խմբաքանակը կմատակարարվի 2022-ի աշնանը: Տրակտորների սերիական արտադրությունը կսկսվի 2023-ի օգոստոսին։ Տրակտորները կարժենան 8-ից 12 միլիոն ռուբլի. դա կրկնակի ավելի շահավետ է, քան արևմտյան մրցակիցների առաջարկները: