Հայաստան է վերադարձվել Արցախի սահմանը անցած եւ ադրբեջանական կողմում հայտնված զինծառայող 32-ամյա Արթուր Դավիդյանը։ Դրա մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ավագ լեյտենանտ Դավիդյանը օգոստոսի 22-ին դուրս է եկել իր մշտական տեղակայման վայրից եւ վատ տեսանելիության պատճառով տեղանքում մոլորվելով հայտնվել ադրբեջանական կողմում: