ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հոկտեմբերի 6–ին հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: Զոհվածի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել եւ տարհանել են ընդհանուր 1681 աճյուն։