Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։
Ըստ Իրանում ՀՀ դեսպանության՝ Արտաշես Թումանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունների կողմից կիրականացվեն անհրաժեշտ բոլոր քայլերը Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար։
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարին, կարեւորելով տնտեսական համագործակցության խորացումը, պատրաստակամություն է հայտնել ընթացիկ տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցության հարցում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային առանցքի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման հարցերին։