Լիբանանի նախագահ Միշել Աունը «Լիբանանյան արժանյաց ոսկյա շքանշան»-ով պարգեւատրել է Լիբանանի քաղաքացի Արտեմ Փաթափությանին՝ Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ: Լիբանանի նախագահական գրասենյակից տեղեկանում ենք, որ երկրի նախագահը նաեւ ուղերձ է հղել ամերիկաբնակ գիտնականին՝ ասելով, որ նրա ստացած բարձր պարգեւը հպարտություն է յուրաքանչուր լիբանանցու եւ նվաճում՝ Լիբանանի համար, հատկապես երկրի դիմագրաված ծանրագույն պայմանների լույսի ներքո:
53-ամյա Փաթափությանը ծնվել է Բեյրութում, հաճախել հայկական դպրոց, ավարտելուց հետո ընդունվել է Լիբանանի ամերիկյան համալսարանը, որտեղից էլ սկսել է իր գիտական ճանապարհը: Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով կիսատ է թողել ուսումն ու 1986-ին մեկնել ԱՄՆ, որտեղ ստացել է իր գիտական աստիճանները:
Նշվում է, որ Արտեմ Փաթափությանը Լիբանանի քաղաքացի առաջին Նոբելյան մրցանակակիրն է, որ ազգությամբ հայ է:
Փաթափությանին շնորհավորել են նաեւ Լիբանանի վարչապետն ու այլ պաշտոնյաներ: