Ըստ ադրբեջանական haqqin.az-ի՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան հայտարարել է, թե չի բացառվում, որ Նյու Յորքում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից կարճ ժամանակ անց արտգործնախարարները մոտ ապագայում վերստին կհանդիպեն։
«Օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված հարցերի քննարկումը»,- ընդգծել է Աբդուլաեւան:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Ազգային ժողովում հայտնել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ պայմանավորվել են նորից հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։