Ճապոնացիները տարրական դպրոցից հենց փորձում են մարդկանց տանել դեպի գիտություն։ Օրինակ՝ տարրական դպրոցում նրանք ունեն ամառային մի առաջադրանք, որ կոչվում է «Ազատ հետազոտություն»։ Ուսանողները պետք է գնան եւ ինչ-որ բան հետազոտեն, դա կարող է լինել շատ հասարակ մի բան՝ ծաղիկ ցանելը եւ դրա աճի պրոցեսը բնութագրելը։ Նրանք աշխատում են, որ մարդիկ հասկանան՝ ինչ է գիտությունը, սիրեն գիտությունը եւ հետագայում ցանկանան լինել գիտության մեջ։