Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության զարգացման նախարար Ռոստամ Հասեմին թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհների քարտեզը շուտով ամբողջովին կփոխվի։
Նախարար Հասեմին նշել է, որ փոխնախարարներին տրված հատուկ հանձնարարության շնորհիվ Նորդուզից Հայաստան գնացող ճանապարհի եւ կովկասյան միջանցքի հարցը կլուծվի։ «Նրանք, ովքեր խնդիրներ էին առաջացնում, պետք է իմանան, որ մեր ճանապարհը չեն կարող փակել։ Բայց «այրված կամուրջները» վերականգնելը բարդ կլինի»,- շեշտել է Հասեմին՝ չհստակեցնելով, թե հատկապես ում է ուղղված ակնարկը։
Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության զարգացման նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին oրերս Հայաստանում հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է աջակցելու Հայաստանին Իրան-Հայաստան նոր՝ այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցում։