ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կովկասի բնության հիմնադրամը (CNF) նախարարության կազմում գտնվող չորս ՊՈԱԿ-ների տրամադրել է 2021-ի ֆինանսական տարվա համար նախատեսված գումարային երկրորդ փոխանցումները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 314 661 եվրո։
Նշված գումարից 1275 եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 76975 եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 81222 եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 28964 եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։
2021-ի տարեսկզբին CNF-ի կողմից նշված 4 ՊՈԱԿ-ներին՝ Բնության հատուկ պահպանվող տարածքներին (ԲՀՊՏ), փոխանցվել էին առաջին գումարային հատկացումները՝ շուրջ 320000 եվրո։