Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Լվովում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Քննարկել են քաղաքականության, տնտեսության, տրանսպորտի, ինչպես նաեւ ռազմարդյունաբերության ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը խոսել են մասնավորապես Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսելու մասին։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դրա մասին համաձայնագիրը Անկարայի հետ ստորագրել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին: