Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 8-ին Անկարայում կմեկնարկեն Իրանի Իսլամական Հանրապետության եւ Թուրքիայի դիվանագետների միջեւ քաղաքական խորհրդակցությունները։
Խորհրդակցությունները կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով: Դրանց ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր եւ մտքերի փոխանակում անել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների վերաբերյալ: