Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը հայտնել է, որ Հայաստանի 10 դպրոցներում փորձնական ծրագրով լեռնագնացություն կդասավանդվի։
Մոտ մեկ տարի տեւած բանակցություններից, փաստագրական, ծրագրային եւ փորձագիտական եզրակացություններից հետո այս շաբաթ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հավանության է արժանացրել «Լեռնագնացությունը դպրոցում» պիլոտային առաջարկը։ Ընտրված 10 դպրոցներում երեխաների հետ մի քանի լեռնային թեմաներով հանդիպումներ եւ արշավներ կլինեն։
Ըստ Դանիելյանի՝ փորձնական տարին ավարտելուն պես կառավարությանը կառաջարկվի 2023-ից լեռնագնացությունը պարտադիր կրթական մոդուլ դարձնել։