Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել պատվաստանյութ արտադրող երկրներին եւ ընկերություններին հրաժարվելու իրենց արտոնագրային իրավունքներից ՝ արագացնելու համար նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստումները:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրիեսուսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ ասուլիսում ունեցած ելույթում գնահատականներ է տվել իրավիճակին եւ «ՔՈՎԻԴ-19» համապարփակ պատվաստումներն անհավասար որակել:
ԱՀԿ ղեկավարը նշել է, որ մինչ այժմ կիրառվել է զարգացած եւ միջին եկամուտ ունեցող երկրներում արտադրվող պատվաստանյութի չափաքանակների 75 տոկոսը: Նա ընդգծել է, որ միեւնույն ժամանակ ցածր եկամուտ ունեցող երկրներ հասնող դեղաչափերի մակարդակը աշխարհում չափաքանակի նույնիսկ մեկ տոկոսի կեսից պակաս է:
Գեբրիեսուսը հավելել է, որ Աֆրիկայում պատվաստումներն ավարտած մարդկանց թիվը 5 տոկոսի էլ չի հասնում:
Թեդրոս Գեբրիեսուսը պատվաստանյութ արտադրողներից պահանջել է կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արագացնելու եւ պատվաստումների արդարությունն ապահովելու նպատակով հրաժարվել արտոնագրային իրավունքներից:
Ըստ ԱՀԿ գլխավոր տնօրենի՝ արտոնագրային իրավունքներից հրաժարվելը կբարձրացնի պատվաստանյութերի մատակարարումն աշխարհում, եւ պատվաստանյութերի բաշխումը կնպաստի տեխնոլոգիաների փոխանակման գործընթացին, ինչի շնորհիվ կխթանվի տեղական պատվաստանյութերի արտադրությունը: