Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից հայտնել են, որ Բասկերի երկրի խորհրդարանը հոկտեմբերի 8-ին միաձայն ընդունել է բանաձեւ, որով մասնավորապես Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Բանաձեւով ներկայացվում են հետեւյալ հստակ պահանջները․ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հրադադարի ռեժիմը, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք: